Դարչինի հրաշագործ ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա
PHOTOԱյն, որ յուրաքանչյուր համեմունք իր օգտակար հատկությունն ունի փաստ է: Դարչինն ամենատարածված համեմունքներից է: Արևմտյան երկրներում այն օգտագործում են հիմնականում թխվածքների և ըմպելիքների հետ, ասիական երկրներում աղի բաղադրատոմսերի մաս է:
Դարչինի բուժիչ հատկությունները կապված են նրա մեջ պարունակվող եթերային յուղի հետ: Այն կարելի է օգտագործել որպես հակաօքսիդանտ, իսկ նրա հոտը խթանում է ուղեղի աշխատանքը:
Հետազոտողները պարզել են, որ նույնիսկ դարչինի քիչ քանակությունը կարող է արյան մեջ կարգավորել խոլեսթերինի և շաքարի մակարդակը, ինչպես նաև թեթևացնել արթրիտը:
Դարչինը հատկապես հայտնի է արյան մեջ շաքարի մակարդակի նվազեցման հատկությամբ: Դարչինը կարելի է ավելացնել առավոտյան սուրճի կամ թեյի մեջ, կամ խառնել քամած մածունին՝ թարմ մրգերի, ընկուզեղենի հետ միասին:
Համեղ են նաև դարչինով պատրաստված տարատեսակ թխվածքաբլիթները:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: