Սերբիայում կոռուպցիայի կասկածանքով 47 մարդ են ձերբակալել
INTERNATIONAL NEWSՍերբիայի ՆԳՆ աշխատակիցները երկրի 20 քաղաքներում 47 մարդ են ձերբակալել՝ կոռուպցիայի դեմ պայքարի գործողության շրջանակում, քրեական գործ է հարուցվել 19 մարդու դեմ, եւս երկուսի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ձերբակալվածներին կասկածում են 2005-ից առայսօր բազմաթիվ հանցագործություններ կատարելու Սերբիայի բյուջեին՝ 17․5 մլն եվրոյի չափով վնաս հասցնելու մեջ»,- ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Նշում են, որ ձերբակալվածներից մի քանիսը պետական կազմակերպությունների, բժշկական հաստատությունների ղեկավարներ են։
Ավելի վաղ, հակակոռուպցիոն արշավի շրջանակում Սերբիայում ձերբակալվել էր եւս 53 մարդ, որոնցից 25-ի դեմ քրեական գործ էր հարուցվել։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



