Դոնալդ Թրամփը ստորագրել է նոր իմիգրացիոն հրամանագիր
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագել է նոր հրամանագիր, որը 90 օրով դադարեցնում է ԱՄՆ մուտքը վեց երկրների քաղաքացիների համար՝ Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի ու Սուդանի, հայտնում է BBC–ն։
Բացի դրանից 120 օրով դադարեցվում է ԱՄՆ-ում փախստականների ընդունելության ծրագիրը։ Ի տարբերություն նախորդ հրամանագրի՝ Իրաքն այդ ցանկում ներառված չէ։
Ինչպես Սպիտակ տան ներկայացուցիչն է հայտնել` ԱՄՆ մուտքի ու ժամանակավոր բնակության արդեն տրամադրված թույլատվությունները չեն չեղարկվելու։
Հունվարի վերջին Դոնալդ Թրամփը ստորագրել էր հրաման, որը դադարեցնում է ԱՄՆ կողմից փախստականների ընդունելությունը։ Նրա խոսքով հրամանագրի նպատակն է կանխել արմատական մուսուլմանական ահաբեկիչների մուտքը երկիր։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



