Պալմիրայի մոտ ռուս պայմանագրային զինծառայող է զոհվել․ ՌԴ ՊՆ
INTERNATIONAL NEWSՌուսաստանի ՊՆ-ն հաստատել է Պալմիրայի մոտ շարքային պայմանագրային զինծառայող Արտյոմ Գորբունովի զոհվելու մասին տեղեկությունը։ Նա զոհվել է սիրիական զորքերի դիրքերի վրա ԻՊ զինյալների խմբի հարձակումը անդրադարձնելու ժամանակ, այդ պահին այդ դիրքերում են գտնվել նաեւ ռուս զինվորական խորհրդականները , փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Գորբունովին հուղարկավորել են այսօր Նիժնի Նովգորոդում։ Նա ուներ կին ու փոքրիկ դուստր։
ՊՆ-ից ճշգրտել են, որ Գորբունովը ՍԻրիայում ապահովում էր ռուս ռազմական խորհրդականների անվտանգությունը։ Նա զոհվել է մարտի 2-ին ։Հրամանատարությունը նրան հետմահու ներկայացրել է պետական պարգեւատրման։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
4
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



