Արհեստական վիտամինների օգտագործումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ
LIFEԱմերիկացի գիտնականները կատարված մի շարք փորձերի և հետազոտությունների արդյունքում հանգել են այն եզրակացության, որ վիտամիններ և այլ հավելումներ ընդունելու սովորությունը կարող է վնաս հասցնել առողջությունը:
Վերջերս կատարված հետազոտության հեղինակների կարծիքով այսօր գոյություն ունեցող մուլտիվիտամինների և բիոհավելումների մեծ մասը բացասաբար են ազդում մարդու ինքնազգացողության վրա:
Մասնագետները հետազոտության ընթացքում վերլուծել են բժիշկներին դիմելու 23 հազար դեպք՝ կապված արհեստական վիտամինների կամ հավելումների օգտագործման հետ: Այդ հիվանդներից 2000-ը հոսպիտալացման կարիք են ունեցել: Բժիշկները ուշադրություն են դարձրել այն բանին, որ հիվանդների մեծ մասը եղել են 20-34 տարեկան երիտասարդներ:
Գիտնականները եկել են այն եզրակացության, որ այդպիսի միջոցների ընդունումը ո՛չ միայն չի ամրացնում առողջությունը, այլև կարող է այն թուլացնել: Նրանց պնդում են, որ դա կարող է զարգացնել մի շարք բարդ հիվանդություններ: Հնարավոր են սրտի հետ կապված խնդիրներ, զարկերակի արագացում, ընդհանուր թուլության զգացողություն և աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրներ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: