5 պատճառ, թե ինչու է ծույլ լինելն օգտակար ձեզ համար
PHOTOBlogNews-ը գրում է.
Ալարկոտությունը որակվում է որպես բացասական երևույթ, և դա բավականին տրամաբանական է: Ալարկոտ մարդկանց համարում են անարդյունավետ: Սակայն շատերը չգիտեն, որ ալարկոտությունն իրականում կարող է օգտակար լինել, եթե դուք խելամիտ եք և թույլ չեք տալիս, որ ձեր ալարկոտությունը բացասաբար անդրադառնա աշխատանքի վրա:
BlogNews-ը ձեզ է ներկայացնում ալարկոտ լինելու առավելությունները:
Այն խթանում է ձեր կրեատիվությունը
Անընդմեջ զբաղված աշխատանքը ժամանակ չի թողնում կրեատիվության համար: Երբ դուք ազատ ժամանակ եք առանձնացնում, ձեր ուղեղը հանգստանում է և սկսում է կրեատիվ աշխատել:
Այն ձեզ ավելի պրոդուկտիվ է դարձնում
Բիլ Գեյթսը մի անգամ ասել է. «Ես միշտ ալարկոտ մարդու եմ ընտրում բարդ աշխատանքը կատարելու համար, քանի որ նա կգտնի ամենակարճ ուղին»: Եվ նա ճիշտ է: Ալարկոտ մարդիկ ավելի կարճ ուղի են գտնում հարցին լուծում տալու համար, և սա իր հերթին հանգեցնում է արդյունավետության աճի:
Այն օգնում է ձեզ ավելի լավ քնել
Հաստատված ժամանակից ավել աշխատելը հաճախ կարող է ըստ արժանավույնս գնահատվել, սակայն դա անել ամեն օր սխալ է: Քնելու հաշվին աշխատելը վնասում է ձեր առողջությանը: Իսկ այ ալարկոտ մարդը երբեք քնելու հաշվին գործ չի անի և այսպիսով՝ կկարողանա բավարար քնել և հանգստանալ:
Այն օգնում է ավելի կետրոնացած լինել
Կարող է անտրամաբանական թվալ, սակայն որոշ ժամանակ առաջադրանքից կտրվելը կարող է օգնել էլ ավելի լավ այն կատարել, երբ կրկին դրան անդրադառնաք: Գուցե դուք մի քանի բան թողած լինեք վերջին րոպեին և այդ ճնշման տակ շատ ավելի լավ և հետաքրքիր լուծումներով հանդես գաք:
Այն ձեզ ինքներդ ձեզնով զբաղվելու ժամանակ է տալիս
Անընդհատ աշխատելու մոլուցքով տառապողները իրենց ողջ կյանքը նվիրում են իրենց աշխատանքին՝ մոռանալով անձնականի մասին: Իսկ այ ալարկոտները լավ գիտեն՝ երբ դադար տալ և իրենց ժամանակ հատկացնել: Նրանք դա անում են պարբերաբար: Սիրե՛ք ինքներդ ձեզ, դա չափազանց կարևոր է: