Համբուրգում չեղարկել են Թուրքիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ միջոցառումը
INTERNATIONAL NEWSԳերմանիայի Համբուրգ քաղաքում տեղի իշխանությունները չեղարկել են միջոցառում, որին պետք է մասնակցեր Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուն, հայտնում է Die Welt–ը։
Չավուշօղլուն ուզում էր միջոցառման ժամանակ պատմել Թուրքիայում կառավարման նախագահական համակարգի ներդրման մասին։ Միջոցառումը պետք է անցներ մարտի 7-ին։
Չինովնիկ Ֆալկո Դրոբմանի խոսքով, հանձնաժողովը հայտնաբերել է, որ միջոցառման համար նախատեսված դահլիճում «կրակից համարժեք պաշտպանություն չի եղել»։ Պարբերականը նշում է, որ դեռ հայտնի չէ՝ արդյոք Չավուշօղլուի մասնակցությամբ միջոցառումը հնարավոր կլինի կազմակերպել մեկ այլ վայրում, թե ոչ։
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
4
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
5
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...



