Yerevan, 26.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մարտի 7-ի աստղագուշակ

PHOTO

Խոյ:    Այսօր պետք է մտածեք նրա մասին, ինչ ձեզ իրոք դուր է գալիս։ Դա բավականին դժվար կլինի, քանի որ չեք կարողանա կենտրոնանալ այն ամենի վրա, ինչ ձեր ներսում է կատարվում։ Կարող եք ձեր խնդիրների մասին պատմել ընտանիքի անդամներին և այդ ժամանակ ավելի մեծ վստահությամբ անցնել գործի։

Ցուլ:      Այսօր պետք է հաշտվեք այն մարդու հետ, ում հետ վերջերս վիճել եք։ Դա կարող է լինել ձեր երկրորդ կեսը, ընտանիքի անդամներին ինչ որ մեկը, հարևանը, կոլեգան և այլն։ Դա կարող է շատ դժվար լինել, սակայն դուք լավ գիտեք, որ պետք է այդ մարդու հետ լավ հարաբերություններ ունենալ, այդ պատճառով էլ նրան ընդառաջ գնացեք ու հաշտվեք։  

Երկվորյակ:  Եթե փորձեք այսօր փոքրիկ արձակուրդ վերցնել, ապա ձեր հարազատները, ընկերներն ու աշխատակիցները չեն կարողանա առանց ձեզ լուծել բոլոր խնդիրները։ Նրանք սովոր են, որ դուք միշտ իրենց կողքին եք։ Այնուամենայնիվ, դա չպետք է ձեզ հետաքրքրի։ Եթե ցանկանում եք փախչել ամբողջ աշխարհից, ապա այդպես էլ արեք։

Խեցգետին:    Ձեզ հաճախ է հետաքրքրում, թե ինչ կարող է պատահել այն մարդկանց հետ, որոնց մասին հոգ եք տանում, եթե դադարեք դա անել։ Ինչ էլ որ նրանց հետ պատահի, այժմ պետք է անհանգստանաք միայն ձեր խնդիրների մասին։

Առյուծ:    Դուք սիրում եք մարտահրավերներ նետել ու ընդունել և այսօր այդպիսի հնարավորություն կունենաք։ Այսօր կլսեք, որ ինչ որ բան հնարավոր չէ անել ու միանգամից կփորձեք զարմացնել բոլորին։ Սակայն, մինչ այդ ամենը սկսելը, համոզվեք ձեր ուժերի վրա ու զգուշացրեք մտերիմներին։

Կույս:    Դուք պարզ մարդ եք, սակայն, եթե ինչ որ մեկն իրեն սրիկայաբար է պահում, դուք կարող եք նրան դաս տալ, հատկապես, եթե խոսքը գնում է ձեր մտերիմներին նեղացնելու մասին։ Հնարավոր է, որ դուք այդ մարդուն արդեն զգուշացրել եք իր պահվածքի անթույլատրելիության մասին, սակայն նա չի լսել ձեզ։ Այնպես որ, արեք այն, ինչ ճիշտ եք համարում։

Կշեռք:       Ձեր կյանքում լինում են այնպիսի օրեր, երբ ձեր բախտը բերում է՝ անկախ ամեն ինչից։ Այսօրը հենց այդպիսի օր է։ Սա վերաբերվում է նաև ռոմանտիկ հարաբերություններին։ Եթե կասկածում եք՝ խոստովանել զգացմունքները, թե ոչ, ապա խիզախ եղեք ու ասեք այն, ինչ կա իրականում։ Այսօր ձեր հաջողակ օրն է։ 

Կարիճ:     Այսօր հնարավորություն կունենաք որևէ բարեգործություն անել, և շատ ուրախ կլինեք դրա համար։ Դուք հաճույք կստանաք որևէ մեկին առանց շահի օգնելուց։ Միայն  թե վստահ եղեք, որ ձեր բարությունը չեն օգտագործում սեփական շահի համար։

Աղեղնավոր:       Այսօր զգույշ խոսեք, քանի որ կարող եք պատահաբար ինչ որ գաղտնիք բացահայտել։ Եթե վստահ չեք, որ այդ մասին կարելի է խոսել, ապա պարզապես լռեք։ Կարող եք խոսել այն մարդու հետ, ով վստահել է ձեզ այդ գաղտնիքն ու այդ ժամանակ ավելի վստահ կլինեք ձեր գործողություններում։

Այծեղջյուր:    Դուք պետք է խոսեք այն մասին, ինչ ձեզ անհանգստացնում է։ Դա կարող է կապված լինել ձեր հարազատների հետ։ Շրջապատի մարդիկ պատրաստ են լսել ձեր կարծիքը, այնպես որ՝ խոսեք։ Սակայն, զգույշ եղեք, որ ձեր բառերով ոչ ոքի չվիրավորեք։

Ջրհոս:      Ձեր մտքերը լիովին զբաղված են անցյալի մասին մտքերով։ Դրա հետ են կապված նաև ձեր բոլոր արարքները։ Դուք պետք է համոզված լինեք, որ ամեն բան այնպես եք հիշում, ինչպես եղել է։ Միայն այդ դեպքում կկարողանաք թողնել անցյալն ու ապրել ներկայով ու ապագայով։ Եթե կասկածում եք, ապա խոսեք այն մարդկանց հետ, ովքեր թանկ են ձեզ համար։ Նրանք ձեզ լավ խորհուրդ կտան։  

Ձկներ։     Այսօր կցանկանաք ասել այն ամենը, ինչ վաղուց է արդեն կուտակվել։ Սակայն, պետք է նախ մտածեք, հետո միայն խոսեք։ Ձեր խոսքերը կարող են անհարմար վիճակի մեջ գցել ձեզ։ Ինչպես նաև զգույշ եղեք, քանի որ կարող եք վիրավորել ինչ որ մեկին։

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards