Որո՞նք են մաշկը վնասող գործոնները
PHOTOՇատ դեպքերում, եթե մաշկը լավ վիճակում է, այն մեզ թույլ է տալիս դուրս գալ տանից առանց դիմահարդարման, իսկ «անհաջող» օրերին ցանկանում ենք դեմքը ծածկել շղարշով: Երբեմն նման մաշկի համար մենք ինքներս ենք մեղավոր: Պետք չէ սեղմել դեմքի պզուկները:
Բրիտանացի մաշկաբանները պնդում են, որ չհասունացած պզուկների սեղմումն ավելի է խորացնում մաշկի բորբոքումը: Այս դեպքում չհասունացած գլխիկի վերքի միջոցով վարակ է անցնում եղունգներից, որը հետագայում ապաքինվելով մնում է սպիի տեսքով: Ճիշտ կլինի այս դեպքում օրը երկու անգամ այդ մասերը մշակել համապատասխան քսուքներով, որոնք վաճառվում են ցանկացած դեղատանը: Այս ձեւով կարելի է 1 շաբաթվա ընթացքում բուժել պզուկները:
Լավ մաշկ ունենալու համար պետք է քիչ շաքար օգտագործել, քանի որ այն կարող է քիմիական ռեակցիայի մեջ մտնել մաշկի որոշ էլեմենտների հետ ու առաջացնել անհարթություններ: Այս դեպքում մաշկն արագ կնճռոտում է:
Մաշկին անդառնալի վնաս է հասցնում ծխելը: Ծխախոտի յուրաքանչյուր գլանակ պարունակում է մինչեւ 4000 տեսակի թունավոր նյութեր, որոնց մեծ մասն արյան հետ ընկնում են մաշկի խորը շերտերը:
Ալկոհոլը իր ազդեցությունն ունի մաշկի վրա: Ալկոհոլը լայնացնում է անոթները: Ալկոհոլի անընդհատ օգտագործման հետեւանքով լայնանում են անոթներն ու սկսում քրոնիկ բնույթ կրել: Փոքր անոթներից բացի, սկսում են լայնանալ նաեւ մեծ անոթները, ինչն էլ նպաստում է մաշկի քրոնիկական կարմրելուն:
Մաշկի վրա կործանարար ազդեցություն է ունենում ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը: Աշխատեք արեւի տակ քիչ մնալ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: