Վիետնամը առաջատար է հարուստների թվի աճի ցուցանիշով
INTERNATIONAL NEWSՎիետնամը առաջատար է ճանաչվել հարուստների թվի աճի ցուցանիշով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Knight Frank միջազգային խորհրդատվական խմբի հետազոտությունը, որը նվիրված է աշխարհում հարուստների թվի աճին։
2010-2016 թթ հետազոտողների հավաքած տվյալներով՝ Վիետնամում շատ հարուստ մարդկանց թիվն աճել է 320 տոկոսով։ Այդ ցուցանիշով Վիետնամը արդեն առաջ է անցել Հնդկաստանին ու Չինաստանին, որոնք այդ նույն տարիներին գրանցել են 290 ու 281 տոկոսի աճ։
Հետազոտության համար հիմք է հանդիսացել մարդկանց այն կատեգորիան, որը շատ խոշոր կապիտալ ունի։ Ընդ որում «հասարակ միլիոնատերերի» քանակը Վիետամում հասնում է մոտ 14․5 հազարի, իսկ մինչեւ 2026 թ կարող է գերազանցել 38 հազարը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
4
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



