Թրամփն առաջվա պես ցանկանում Է ԻՊ-ի դեմ կռվել ՌԴ-ի հետ միասին. Սպիտակ տուն
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի հրաժարվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ Ռուսաստանի հետ միասին կռվելու իր մտադրությունից: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Սպիտակ տանը լրագրողների համար անցկացված բրիֆինգում հաստատել Է ԱՄՆ-ի ղեկավարի մամուլի քարտուղար Շոն Սփայսերը:
Պատասխանելով այն հարցին, թե ԱՄՆ-ում շարունակվող հակառուսական աղմուկի պայմաններում Թրամփը վերանայում Է արդյոք իր մտադրությունները, Սպիտակ տան ներկայացուցիչն ասել Է. «Ոչ, եթե Ռուսաստանը ցանկանում Է մեզ հետ միասին մարտնչել ԴԱԻՇ-ի դեմ, ապա դա հիանալի Է»:
Ճշտող հարցին՝ նշանակում Է դա արդյոք, որ այդ առումով ոչինչ չի փոխվել, Սփայսերը պատասխանել Է. «Այո, ոչինչ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
4
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



