ԿԺԴՀ-ն արգելել Է երկրից Մալայզիայի դեսպանության աշխատակիցների մեկնումը
INTERNATIONAL NEWSԿԺԴՀ-ի կառավարությունը երկրից Մալայզիայի դեսպանության աշխատակիցների մեկնման արգելք Է դրել: Ինչպես նշել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը, արգելքը կգործի մինչեւ «Մալայզիայում ԿԺԴՀ-ի քաղաքացու մահվան գործով արդարացի վճռի կայացումը», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Դատելով գործակալության տարածած հաղորդագրությունից՝ ԿԺԴՀ-ի արտգործնախարարությունը Մալայզիայի իշխանություններից պահանջում Է ապահովել Քուալա Լումպուրում Հյուսիսային Կորեայի դիվանագիտական ներկայացուցչության աշխատողների անվտանգությունը:
Ավելի վաղ Մալայզիայում ԿԺԴՀ-ի դեսպան Կան Չհոլն անընդունելի անձ Է հայտարարվել: Մալայզիայի կառավարությունը որոշել Է դիվանագետին վտարել այն բանից հետո, երբ վերջինս, այդ երկրի զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ «հրաժարվել Է ներողություն խնդրել Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ եղբոր մահվան առնչությամբ արած իր արտահայտությունների համար»:
Կան Չհոլը խորին մտահոգություն Է հայտնել իր նկատմամբ ձեռնարկված «ծայրահեղ միջոցների» կապակցությամբ: Քուալա Լումպուրի օդանավակայանում համապատասխան հայտարարությամբ նա դիմել Է լրագրողներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
4
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



