Թրամփի վարչակազմը խստացրել Է դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ. The Wall Street Journal
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը անսպասելիորեն խստացրել Է քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ, ինչը հավանության Է արժանացել Եվրոպայում Վաշինգտոնի մի շարք դաշնակիցների շրջանում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս գնահատականն Է տրված այն հոդվածում, որը հրապարակվել Է The Wall Street Journal թերթում:
Ինչպես ասված Է նյութում, ԱՄՆ-ի ընտրություններում Թրամփի տարած հաղթանակը «ուրախություն առաջացրեց Ռուսաստանում եւ տագնապ՝ Եվրոպայում», բայց այժմ այդ տրամադրությունն սկսել Է փոխվել:
«Ընտրարշավի ընթացքում եւ իշխանության փոխանցման շրջանում Թրամփը Ռուսաստանի մասին արտահայտվում Էր հաշտվողական ոգով եւ հանդես Էր գալիս ՆԱՏՕ-ին եւ այլ դաշինքներին հասցեագրված քննադատությամբ,-արձանագրում Է թերթը:- Սակայն պաշտոնակալությունից հետո նա նշանակեց մի շարք հանգուցային օգնականների, որոնք Կրեմլի նկատմամբ կոշտ ուղեգծի կողմնակիցներ են. ինչպես թվում Էր սկզբում, նրանց տեսակետները տարբերվում Էին նախագահի հայացքներից: Թրամփն ինքն Էլ սկսել Է ավելի շատ խոսել հաջակցություն ՆԱՏՕ-ի, մասնավորապես, անցած շաբաթ ԱՄՆ-ի Կոնգրեսին հղած ուղե րձում»:
Հրատարակության գնահատմամբ՝ «վարչակազմի անցումը Ռուսաստանի նկատմամբ անսպասելի կոշտ ուղեգծի ծափահարությունների Է արժանացել Եվրոպայում եւ տագնապ առաջացրել Մոսկվայում»:
«Մենք մեծ առաջընթացի ենք հասել միասնական դիրքորոշում մշակելու հարցում,-թերթը մեջբերում Է եվրոպացի մի դիվանագետի խոսքը, որն անցած շաբաթ Վաշինգտոնում մասնակցել Է կոնսուլտացիաներին:-Այլեւս ոչ ոք համոզված չԷ, որ ԱՄՆ-ը մտադիր Է ինչ-որ խոշոր գործարք կնքել Ռուսաստանի հետ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Widest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summari...
2
Unibank Became a Member of BAFT
3
How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platfo...
4
Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon
5
The December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation



