ԵՄ-ն ապրիլի 5-ին Սիրիային նվիրված դոնորական խորհրաժողով կանցկացնի Բրյուսելում
INTERNATIONAL NEWSԵվրամիությունն ապրիլի 5-ին Սիրիային նվիրված դոնորական խորհրաժողով կանցկացնի Բրյուսելում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Բրյուսելում հայտնել Է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
«Եվրամիությունն ապրիլի 5-ին Բրյուսելում կընդունի Սիրիային նվիրված խորհրդաժողովը՝ ՄԱԿ-ի, ինչպես նաեւ Գերմանիայի, Քուվեյթի, Նորվեգիայի, Քաթարի եւ Մեծ Բրիտանիայի կառավարությունների համանախագահությամբ»,-ասել Է նա:
Մոգերինիի խոսքով՝ խորհրդաժողովը կանցկացվի Սիրիայի եւ տարածաշրջանի ապագային աջակցելու նպատակով: «Խորհրդաժողովում մենք կքննարկենք ամբողջ միջազգային հանրակցության կողմից աջակցությունը Սիրիայի ու տարածաշրջանի ապագայի կառուցմանը: Հուսով եմ, որ Ժնեւում բանակցությունների ելքը դրական կլինի, եւ այդժամ մենք կսկսենք պլանավորել՝ ինչ օգնություն կարող ենք տալ երկրի ապագայի համար»,-նշել Է նա:
Լրագրողների այն հարցին, թե Սիրիայի կառավարությունը հրավիրված Է արդյոք խորհրդաժողովին, Մոգերինին ուղղակի պատասխան չի տվել եւ միայն ասել Է, որ միջսիրիական բանակցություններին վերաբերող բոլոր հարցերը ՄԱԿ-ի իրավասության շրջանակներում են:
Առաջիկա հանդիպումը երկրորդը կդառնա դոնորների այն խորհրդաժողովից հետո, որը 2016 թվականի փետրվարի 4-ին կայացել Է Լոնդոնում: Այն ժամանակ դրա մասնակիցներն ավելի քան 10 միլիարդ դոլար հավաքեցին Սիրիայի համար, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
3
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
4
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



