Yerevan, 23.July.2026,
00
:
00
BREAKING


Առաջին տիկնոջ խորհուրդը սկսնակ լրագրողին

SOCIETY

 Երբ լրագրող դառնաս, աշխատիր այնպես անել, որ քո հարցազրույցների ժամանակ հնչեցրած հարցերից որևէ մեկով չվիրավորես դիմացինիդ. Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի խորհուրդն է սկսնակ լրագրողին, ով պրակտիկան սկսելիս անգամ չէր պատկերացնում, որ առաջին զրույցը կունենա Առաջին տիկնոջ հետ ու կստանա խորհուրդ, որն իրեն կուղեկցի աշխատանքային ողջ գործունեության ընթացքում: «Արմենպրես»-ում իր պրակտիկան սկսած Մարիամ Ավանեսյանի և Առաջին տիկնոջ հանդիպումը Նկարիչների միությունում էր, որտեղ փետրվարի 20-ին բացվել էր հայտնի երաժիշտ, կոմպոզիտոր և պրոդյուսեր, նկարիչ և լուսանկարիչ Ստաս Նամինի (Անաստաս Ալեքսեյի Միկոյանի) աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցադրվել էին Նամինի գեղանկարչական և գրաֆիկական 79 աշխատանքներ:

««Արմենպրես» լրատվական գործակալությունում իմ ուսումնական պրակտիկայի առաջին օրը խմբագրի կողմից հանձնարարվեց մշակութային լրագրողի հետ ներկա գտնվել ցուցահանդեսին և փորձել լուր պատրաստել: Նամինի ցուցահանդեսը լուսաբանելը պատասխանատու և պարտավորեցնող էր: Որոշեցի հարցազրույցս միայնակ անել՝ առանց ավագ գործընկերոջս: Ցուցասրահում շրջելիս նկատեցի ինչ համակ ուշադրությամբ էր նայում նկարներին ՀՀ առաջին տիկինը: Ապագա լրագրողս վստահ, բայց մի քիչ էլ հուզված մոտեցավ տիկին Ռիտա Սարգսյանին. «Ես առաջին կուրսի ուսանող եմ, սա իմ առաջին նութն է, կուզենայի, որ իմ առաջին հարցազրույցը լիներ ձեզ հետ»:

ՀՀ առաջին տիկինը ցուցահանդեսը դիտելուց հետո սիրով խատասխանեց իմ հարցերին, որն ավելի շատ նմանվեց մտերմիկ զրույցի:

-Տիկի՛ն Սարգսյան, Ձեզ ավելի շատ ո՞ր նկարն է դուր եկել, ավելի տպավորել:

-Ինձ ամենաշատը տպավորել է այն նկարը, որտեղ ներկայացված է ոչ միայն Արարատ լեռը, այլ մի ամբողջ ժամանակագրություն. այնտեղ նաև 1915 թվականի պատմությունն է:

-Ի՞նչ գույներ են նկարներում գերակշռում ձեզ համար:

-Ավելի վառ: Ինձ շատ է դուր գալիս նրա սերը մայրիկի հանդեպ: Նամինը բազմակողմանի զարգացած արտիստ է: Լավ հայ, ով չմերժեց ՀՀ նկարիչների միության առաջարկը հայրենիքում ցուցահանդես բացելու: Մեկ տարվա ընթացքում արդեն ունեցել ենք երեք հանդիպում, հուսով ենք, որ կկրի շարունակական բնույթ:

Եվ վերջումորպես խորհուրդԱռաջին տիկինն ինձ ասաց.

-Երբ լրագրող դառնաս, աշխատիր այնպես անել, որ քո հարցազրույցների ժամանակ հնչեցրած հարցերից և որևէ մեկով չվիրավորես դիմացինիդ:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նույնպես մեծ սիրով պատասխանեց իմ՝  սկսնակ լրագրողիս հարցերին.

-Ի՞նչ գույներ եք տեսնում հեղինակի նկարներում՝ հայրենասիրական,թե կարոտի:

-Ազատության գույներ, ազատ մտածողության, հենց այն գույներն ու շնչառությունը, որ Նամինը դեռևս խորհրդային տարիներից կարողացել է փոխանցել մեզ: Իհարկե, այն ժամանակ մենք հնարավորություն ունեինք վայելելու նրա երաժշտարվեստը, բայց այսօր այդ նույն գույները մենք տեսնում ենք նրա նկարների միջոցով, ինչը շատ ուրախալի է: Եվ, ընդհանրապես շատ ուրախալի է, որ մենք կարողացանք մեր հայրենակցի արվեստի լայնածավալ մտածողության շաբաթն անցկացնել Հայաստանում: Դեկտեմբերին դիտեցինք նրա ֆիլմերը, նա կարողացավ վարպետության դասեր անցկացնել մեր արվեստի բուհերում,և հա այսօր՝ ձմեռային ցուրտ օրը լցրեց ջերմությամբ այս զարմանահրաշ ցուցադրությունը:

-Իսկ որպես Մշակույթի նախարար ունե՞ք սիրելի արտասահմանյան նկարիչ, որ կցանկանայիք Հայաստանում ունենա իր ցուցահանդեսը:

-Իմ կարծիքով՝ հայաստանյան նկարիչները բավարար ներկայացված չեն հայ հանդիսատեսին: Իհարկե, արտերկրում կան շատ գեղանկարիչներ, որ կցանկանայի Հայաստանում ունենային իրենց ցուցահանդեսները, բայց մենք պետք է նախ մեր արվեստի ներկայացուցիչներին գնահատենք, որոնք, թույլ տվեք անհամեստություն անել և  նկատել,  ոչնչով չեն զիջում արտերկրի գեղանկարիչներին: Նախ պետք է մեր արվեստին հաղորդակից լինենք և կարողանանք մեր արվեստը աշխարհին ներկայացնել:

Հ.Գ. Սա «Արմենպրես»-ում իմ փորձաշրջանի առաջին նյութն էր՝ մի քիչ հուզված, շփոթված իմ առաջին քայլերը, և ինչպես ավագ գործընկերներս են ասում՝ «Արմենպրես»-ն իսկական դարբնոց է, և գուցե այդ դարբնոցում հետագայում ես էլ կարողանամ կայանալ՝ որպես իսկական լրագրող:

ԵՊԼՀ, ԹՄՀՖ Լրագրության 1-ին կուրսի ուսանողուհի Մարիամ Ավանեսյան»:

New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook