Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Անգամ ցուրտը, երեկոյան ուշ ժամի նկարահանումները Դիլիջանի անտառներում աննշան են թվում, երբ գործիդ նվիրված ես. Մերի Հակոբյան

PHOTO

Երեկ՝ «Արմենիա պերմիում»-ի եթերում, մեկնարկեց «Քավարան» 20 մասանի հեռուստասերիալը, որի մասին Life.panorama.am-ն արդեն պատմել է: Հեռուստասերիալում հանդես է գալիս նաեւ դերասանուհի Մերի Հակոբյանը, ում հետ այսօր խոսել ենք ոչ միայն սերիալի զարգացումների ու իր կերպարի, այլեւ  անելիքների մասին:

-Մերիարդեն մի քանի օր է՝ «Քավարան» հեռուստասերիալը քննարկվող թեմաներում էԱյն իր ձեւաչափով միակն էորտեղ դուք էլ եք նկարահանվելԿխնդրեմ պատմելնկարահանումների ընթացքից ու կադրի հետեւում տեղի ունեցած իրավիճակներից:

-          Նախ պետք է հայտնեմ շնորհակալությունս «Pan Armenian»-ի տնօրինությանը նմանը չունեցող, չափից ավելի, քան ուղղակի հետաքրքիր նախագիծ ստեղծելու համար: Սա իսկապես ստանդարտներից դուրս նախագիծ է, որն անմիջապես հետաքրքրեց ինձ: Եթե չլիներ պրոֆեսիոնալ դերասանական կազմ ու ընդհանուր լավ թիմ, ապա այս նոր աշխատանքը չէր հասնի իր նպատակին: Սա նման չէ մյուս սերիալենրին, քանի որ այս անգամ նաեւ նկարահանման պայմաններն էին խոչընդոտներով լի, բայց մեր կատարած աշխատանքը ցույց տվեց, որ անգամ ցուրտը, երեկոյան ուշ ժամի նկարահանումները Դիլիջանի անտառներում աննշան են թվում, երբ գործիդ նվիրված ես եւ այն կատարում ես մեծ սիրով: Չնայած դժվար պայմաններին՝ մեր բարձր տրամադորւթյունը չէր նվազում, զավեշտալի դեպքերն անպակաս էին, որոնք միշտ կհիշեմ ժպիտով: Բոլոր դերասաններով ցուրտը հաղթահարում էինք վառարանի կողքին նստած՝ խաղալով, երգելով, ծիծաղով. Դրական մթնոլորտը մեզ տաքացնում ու մոռացնել էր տալիս ցուրտը:

 -Ո՞վ է Ձեր հերոսուհինի՞նչ փորձություններ են նրան սպասվում հեռուստասերիալում:

- Իմ հերոսուհին, ապրելով շքեղության մեջ, չանցնելով բարդ ճանապարհներ, իրեն առանձնահատուկ մարդ էր համարում եւ բոլորին իրենից ցածր էր դասում: Հայտնվելով նման իրավիճակում՝ նա հասկանում է, որ իր ստեղծած դիրքն ու կարողությունը ոչինչ է: Իսկ բարդ իրավիճակում հայտնվելը փոխո՞ւմ է մարդուն, թե ոչ, նաեւ ինչպե՞ս է իմ հերոսուհին անցնում այդ փորձությունները, հեռուստադիտողը կտեսնի միայն հետեւելով ֆիլմի ընթացքին:

-Ինչպես նշեցիք՝ նկարահանումների ընթացքում էքստրեմալ իրավիճակներ են եղելՀետաքրքիր էդրանց կենտրոնում դուք եւս եղել եք:

- Մի օր գիշերը, երբ Դիլիջանում ճանապարհը վստահել էի ինձ ու Շուշան Երիցյանին, մենք շփոթվեցինք եւ բոլորին սխալ ուղի բերեցինք: Այնտեղ մերկասառույց էր, Շուշանը, վախենալով բարձրությունից, չէր կարողանում բարձրանալ դիքը, այդ ժամանակ նրան օգնության հասավ Էդգար Սարգսյանը, բայց այդ ժամանակ էլ Շուշանը հետ վարելով՝ մեքենայով անցավ նրա ոտքի վրայով: Այդ օրը լի էր իրադարձություններով, բայց, միեւնույն է, նկարահանումները պատշաճ կերպով ավարին հասցրեցինք:

Ի դեպ` «Քավարանի» թեմայի շրջանակում կխնդրեմ պատմել նաեւ դերասանականկազմի մասինգիտեմոր մի քանիսի հետ մտերիմ եքդա նկարահանմանհրապարակում օգնում էթե խանգարում:

- Շուշան Երիցյանն իմ մտերիմ ընկերուհին է, կրկնակի հետաքրքիր է, երբ ընկերուհուդ հետ աշխատում ես նույն նախագծում: Աշխատել եմ «Արմենիա TV»-ի օպերատոր Հրաչի հետ, ով շատ տաղանդավոր մարդ է, նաեւ մեծ հաջողություն էր ինձ համար համագործակցել Հարութ Շատյանի հետ, ով իր պրոֆեսիոնալիզմը բազմիցս է ցույց տվել իր աշխատանքներով: Հարութը նաեւ իր մարդ տեսակով ու նվիրվածությամբ այնպիսին է, որ իր հետ շփումն արդեն իսկ ուսուցողական է:

-Սա 20 մասանի ֆիլմ էնշանակում է էկրաններին Ձեզ երկարատեւ չենք տեսնիհետաքրքիր էայլ ծրագրեր ունեք:

- Բազմաթիվ առաջարկներ ունեմ, բայց այս պահին փակագծեր բացել չեմ կարող, նույնիսկ արտերկրից ունեմ համագործակցության առաջարկ: Ամենը քննարկման փուլում է: Վստահ եմ՝ շատ շուտով այդ մասին կխոսեմ:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan