Երևանի Ծխախոտագործների փողոցում տեղի է ունեցել շղթայական ավտովթար
SOCIETYՓրկարարական ծառայություն ահազանգ է ստացվել, որ «Մետաքս Գոլդ» ՍՊԸ-ի մոտակայքում՝ Սարալանջի պողոտա տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Իրար են բախվել 4 ավտոմեքենա, առկա է գազի արտահոսք:
Ինչպես ԱԻՆ պաշտոնական կայքից տեղեկացրին «Արմենպրես»-ին, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ծխախոտագործների փողոցի թիվ 117 հասցեի մոտակայքում բախվել են «Opel Astra G» մակնիշի ,«Toyota Corolla» մակնիշի , «Volkswagen Golf» մակնիշի, «BMW-520i» մակնիշի 32 VA 002 (վարորդ՝ Ս. Հ.) և «Էրեբունի» տաքսի ծառայությանը պատկանող «Nissan Sylphy» մակնիշի ավտոմեքենաները:
«Nissan Sylphy» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, այստեղ համապատասխան բուժօգնություն ստանալով՝ դուրս է գրվել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



