ԵՄ-ն խստացրել Է արտաքին սահմաններին փաստաթղթերի հսկողության նորմաները
INTERNATIONAL NEWSԵվրամիության խորհուրդը որոշում Է ընդունել հանրակցության շենգենյան անայցագիր գոտու արտաքին սահմաններին, ներառյալ ցամաքային սահմանապահ կետերում, նավահանգիստներում, կայարանների եւ օդանավակայանների տերմինալներում մշտական հսկողության նորմաների խստացման մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին ասված Է ԵՄ-ի խորհրդի հայտարարության մեջ:
Այսուհետեւ հանրակցության բոլոր երկրները պարտավոր են կատարել բոլոր ժամանողների եւ մեկնողների, ներառյալ այն անձանց համընդհանուր համակարգված ստուգումներ, ովքեր անայցագիր մուտքի իրավունք ունեն եւ Եվրամիության քաղաքացիների ստուգումներ՝ Շենգենյան տվյալների պահոցում (SIS) նրանց տվյալների եւ Ինտերպոլի՝ գողացված եւ կորսված փաստաթղթերի տվյալների պահոցում տվյալների առկայության վերաբերյալ:
«Արտաքին սահմաններին հսկողության խստացումը կարեւոր քայլ Է ահաբեկչական սպառանալիքի նվազեցման եւ մեր քաղաքացիների պաշտպանությանի բարձրացման ուղղությամբ: Արտաքին սահմաններին համակարգված ստուգումները թույլ կտան զգալիորեն նվազեցնել մեր ներքին անվտանգության սպառնալիքները, մասնավորապես, օտարերկրացի ահաբեկիչների եւ վերադարձող զինյալների կողմից»,- ասված Է Խորհրդի հայտարարության մեջ:
«Վերադարձող զինյալներ» ասելով ԵՄ-ի խորհուրդը նկատի ունի առաջին հերթին եվրոպացի քաղաքացիներին եւ արաբական ծագմամբ ռեզիդենտներին, որոնք Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներում, ներառյալ Լիբիայում, Սիրիայում եւ Իրաքում, մարտական գործողություններին գործուն մասնակցություն են ունեցել արմատական իսլամիստների մարտական կազմավորումների շարքերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank’s Nor Nork branch has reopened
2
Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience
3
The Power of One Dram — to Mathemik NGO
4
With the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New Format
5
Winter adventures continue at Myler: Idram&IDBank



