Yerevan, 26.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Դրանք այնպիսի հարցեր են, որ չարժե Հրանտի ուղեղը ծանրաբեռնել. Լուիզա Ներսիսյան

PHOTO

Life.panorama.am-ը գրում է.

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել, ինչն էլ Life.panorama.am-ի հետ նոր զրույցի պատճառ է դարձել: Դերասանուհու հետ խոսել ենք ոչ միայն գայթակղիչ ֆոտոշարքի, այլեւ կնոջ սեքսուալության ու գռեհկության սահմանի մասին:

«Նոր ֆոտոշարքը դիմահարդար եւ ոճաբան Լիլիթ Խուրշուդյան նախագիծն էր, որին բացի ինձնից մասնակցել են նաեւ Լուիզա Ղամբարյանը, Հասմիկ Տեր-Կարապետյանը, Էվելինա Շահինյանը եւ այլք: Հետաքրքիր ֆոտոշարք էր, որտեղ Լիլիթը զբաղվել էր մեր վարսահարդարմամբ ու դիմահարդարմամբ»,- նշեց դերասանուհին:

Լուիզա Ներսիսյանը հաճախ է սեքսուալ ու գայթակղիչ ֆոտոշարքեր ներկայացնում, հարցին, թե դերասանուհու համար ինչպե՞ս է սահմանազատվում սեքսուալությունը գռեհկությունից, պատասխանեց.

«Կարծում եմ, այդ սահմանը ներքին ու արտաքին ներդաշնակությունն է: Եթե ներքուստ կինը սահմանը չի անցնում, սեքսուալությունը չի վերածվում գռեհկության: Յուրաքանչյուր կին իր մեջ պետք է հասկանա այդ սահմանը, դրա համար հատուկ կանոնակարգված բաղադրատոմս չկա: Եթե կինը առաջինն իր մեջ չափի զգացում է ունենում, ապա դիտողի համար եւս բաց հագուստը չափավոր է ընկալվում: Ես կարողացել եմ ներքուստ սահմանս տեսնել ու չանցնել այն, երբեք իմ արտաքինս ու ներքինս կռիվ չեն տալիս իրար հետ, ես նպատակային մարդ եմ, բայց երբեք չեմ մոռանում, որ կին եմ ծնված ու նաեւ մայր եմ»:

Մեր նկատառմանը, թե Լուիզա Ներսիսյանն ինչի՞ հետ է կապում այն հանգամանքը, որ հանրությունը կարող է բնավ չքննադատել մի դերասանուհու, ով մերկացել է տեսախցիկի առաջ, եւ հակառակը՝ անդադար չարախոսել պարզապես համարձակ հագուստով ներկայացողի մասին, դերասանուհին նշեց.

«Կինը պետք է գիտակցի, որ արդեն իսկ ցանկալի է, քանի որ բնությամբ կին է ծնվել: Երբ կանայք ցանկալի լինելու գիտակցումից զատ մտածում են, որ անպայման շրջապատում ցանկալի երեւան եւ ավելորդ աշխատանք են տանում այդ ուղղությամբ, ապա այդ դեպքում գերխաղ է կատարվում, անցնում են չափն ու արդյունքում հանրության ուշադիր աչքը նկատում է այդ թերությունը: Երբ կինը ներքուստ հանգիստ ու վստահ լինի, որ միեւնույն է, նա ցանկալի է, միայն նրա համար, որ բնությամբ կին է, ապա հանրությունն էլ նրան այդպիսին կընկալի»:

Հետաքրքրվելով, թե իր կերպարներն ընտրելիս խորհրդակցո՞ւմ է ամուսնու՝ Հրանտ Թոխատյանի հետ, Լուիզա Ներսիսյանը ժպիտով նկատեց.

«Դրանք այնպիսի հարցեր են, որ չարժե Հրանտի ուղեղը ծանրաբեռնել: Եթե այդպես լիներ, կնշանակեր, որ ես անուժ ու անկարող մեկն եմ ու ամեն հարցը պետք է քննարկեմ նրա հետ: Միաժամանակ, սա չի նշանակում, որ անտեսում եմ նրան, ես պարզապես նման փոքրիկ, կանացի հարցերով նրան չեմ ծանրաբեռնում: Կարծում եմ՝ իր կողքին լինելով արդեն պետք է արժանացած լինեմ նրա վստահությանը: Եթե նա շարունակում է ինձ հետ ապրել, նշանակում է այդ ամենը կարողանում եմ ճիշտ դասակարգել, իսկ հենց սկսի ձանձրանալ ինձնից, կխորհրդակցեմ նրա հետ ու կփորձեմ հասկանալ, թե որտեղ եմ թերանում եւ ինչպես պետք է եւս մեկ անգամ նրան զարմացնեմ»:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards