Վարսակաձավարը հզոր միջոց է դիաբետի դեմ պայքարում
PHOTOԲժիշկ-գիտնականները պնդում են, որ վարսակաձավարով նախաճաշելը նվազեցնում է դիաբետի զարգացման հավանականությունը:

Նրանք պնդում են, որ վարսակաձավարը պարունակում է բջջանյութ, իսկ բջջանյութի օգտագործումը կապված է երկրորդ տիպի դիաբետի զարգացման կանխարգելման հետ: Բջջանյութն օգնում է նաեւ պահպանել նորմալ քաշը:

Հետազոտության ընթացքում գիտնականները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր ավելի շատ բջջանյութ են ստանում սննդի հետ (26 գրամից ավել) դիաբետի զարգացման հավանականությունը նվազում է 18 %-ով՝ 19 գրամ բջջանյութից ոչ ավելի օգտագործողների համեմատ:

Գիտնականների խոսքով, հենց վարսակաձավարում պարունակվող բջջանյութն այս արդյունավետությունն ունի, իսկ մրգերում պարունակվող բջջանյութերը նման ազդեցություն չունեն:
Նյութն հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



