Մարտի 8. երևանյան ջերմ շնորհավորանքներ ու տոնական ծաղիկներ` կանանց և աղջիկներին
PHOTOԿանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առիթով շարունակվում են Երևանի քաղաքապետարանի անակնկալները: Արամ Խաչատրյանի արձանի հարևանությամբ և Հյուսիսային պողոտայի Թումանյան փողոցին հարող հատվածում ձևավորված տոնական զամբյուղներից կանանց և աղջիկներին նվիրվել են ծաղիկներ և Երևանի քաղաքապետարանի շնորհավորական բացիկներ: Ընդ որում, այս ամենն ուղեկցվել է գործիքային երաժշտության հնչյուններով: Նախաձեռնության ակամա մասնակիցը դարձած կանայք նկատել են, որ ամեն տարի այս օրը կազմակերպվող Երևանի քաղաքապետարանի անակնկալներն իրոք տոնական, բարձր տրամադրություն են հաղորդում Երևանին՝ ընդգծելով կանանց հանդեպ ցուցաբերվող հատուկ վերաբերմունքը, ինչն իսկապես հաճելի է:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն











1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



