Մալթայում փլուզվել է հայտնի «Լազուրե ամպը»
SOCIETYՀայտնի «Լազուրե ամպը»՝ 28 մետր բարձրությամբ կրաքարե ժայռը, որը գտնվում է Մալթայի Գոցո կղզու արեւմուտքում, ուժեղ փոթորիկներից հետո փլուզվել է:
Ժայռը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների շարքում է ներառվել: Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկաթը հայտարարել է, որ դա «հոգեցունց» նորություն է, հաղորդում է BBC-ն:
Նշվում է, որ 2013-ին իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ չնայած ժայռը ենթարկվել է էրոզիայի, բայց շուտափույթ փլուզման վտանգ նրան չի սպառնում:
Սակայն, ինչպես գրել է վարչապետ Մուսկաթը, վերջին տարիներին հաշվետվություններ են ստացվել այն մասին, որ ժայռն, ամեն դեպքում, շատ է տուժել էրոզիաներից: «Այդ տխուր օրը եկավ»,-հավելել է նա:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



