ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հասկացրել է, որ Դաշինքը դեմ է Կոսովոյում կանոնավոր բանակի ստեղծմանը
INTERNATIONAL NEWSՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հեռախոսով խոսել է Կոսովոյի նախագահ Խաշիմ Տաչիի ու վարչապետ Իսա Մուստաֆայի հետ ու լուրջ մտահոգություն հայտնել Կոսովոյի անվտանգության ուժերը (FSK) կանոնավոր բանակի վերափոխելու՝ կառավարական ծրագրերի կապակցությամբ։ Դրանք կյանքի կոչելու դեպքում ՆԱՏՕ-ն կարող է վերանայել ՝ FSK -ի աջակցության գործընթացին իր ներգրավվածության մակարդակը։
Ստոլտենբերգի խոսքով նման միակողմանի քայլերն օգուտ չեն բերի։ Կոսովոյի իշխանությունները պետք է Բելգրադի հետ տվյալ հարցի շուրջ սերտ շփում պահպանեն, հավելել է նա։
Մարտի 7-ին Խաշիմ Տաչին դիմել է Կոսովոյի խորհրդարանին՝ խնդրելով աջակցել սեփական զինված ուժերի ձեւավորմանը։ Դա առաջացրել է Սերբիայի իշխանությունների բողոքը։
1
Statement by Archbishop Bagrat Galstanyan
2
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
3
USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia
4
Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia
5
Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89



