Իվան Ուրգանտը հազվագյուտ կադրեր է հրապարակել՝ ընտանեկան արխիվից
PHOTOԻվան Ուրգանտն ու նրա կինը՝ Նատալյա Կիկնաձեն, չեն սիրում իրենց անձնական կյանքի մասին հրապարակավ խոսել, իսկ սոցցանցում լուսանկարներ չեն տեղադրում: Բայց Ուրգանտը այս անգամ խախտել է ավանդույթը և սոցցանցում տեղադրել է իր և կնոջ սելֆին: Անակնկալը Նատալյա Կիկնաձեի ծննդյան օրվա առիթով է եղել: Ուրգանտը շնորհավորել է կնոջը, իսկ լուսանկարը կարճ ժամանակում 130 000 –ից ավելի «լայք» է հավաքել:
Իր ամբողջ կարիերայի ընթացքում Ուրգանտը միայն մեկ անգամ է կնոջ մասին խոսել: Հարցազրույցներից մեկում նա պատմել է, որ իր կինն ամենահավատարիմն է, ամենախելացին ու ամենաուրախը:
Նատալյա Կիկնաձեն Իվան Ուրգանտի երկրորդ կինն է, իսկ Իվան Ուրգանտը՝ Նատալյա Կիկնաձեի երկրորդ ամուսինը: Նրանք միասին սովորել են նույն ինստիտուտում, սիրահարված են եղել, հետո , սակայն բաժանվել են: Տարիներ անց գտել են իրար, ամուսնացել են և այժմ երկու դուստր ունեն:



1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



