Մալայզիան չի ծրագրում խզել դիվանագիտական կապերը Հյուսիսային Կորեայի հետ
INTERNATIONAL NEWSՄալայզիան չի ծրագրում խզել դիվանագիտական կապերը Հյուսիսային Կորեայի հետ, քանի որ Հյուսիսային Կորեայում Մալայզիայի քաղաքացիների անվտանգության հարցում բանակցությունների ու երկխոսության ուղի է պետք։ Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Նաջիբ Ռազակը, փոխանցում է Սինհուան։
Ելույթ ունենալով խորհրդարանում, Ռազակը նշել է, որ հիմա առաջնահերթ խնդիրը Հյուսիսային Կորեայում Մալայզիայի քաղաքացիների անվտանգության ապահովումն է։ Նա հայտնել է, որ հիմա Մալայզիան մանրակրկիտ ուսումնասիրում է Հյուսիսային Կորեայի պահանջը, ընդ որում Մալայզիայից Հյուսիսային Կորեայի քաղաքացիների մեկնելու արգելքը դեռ ուժի մեջ է մնում։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



