Ստամբուլում անհայտ անձինք հարձակվել են մարտի 8-ը տոնող ուսանողուհիների վրա
INTERNATIONAL NEWSՄԻ խումբ անհայտ անձինք ներխուժել են Ստամբուլի Բիլգի համալսարանի կամպուս, երբ այնտեղ Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառում էր անցկացվում, ասվում է համալսարանի տարածած հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«15-20 հոգուց բաղկացած խումբը ցատկել է արգելապատնեշի վրայով, մտել կամպուս, հարձակվել ուսանողուհիների վրա։ Մեր անվտանգության աշխատակիցները միանգամից միջամտել են։ Սկսվել է ծեծկռտուք, որի ընթացքում մի ուսանողուհի թեթեւ վնասվածք է ստացել։ Ահազանգել ենք ոստիկանություն, որը ձերբակալել է վեց հարձակվողներին»,- ասվում է հայտարարության մեջ։
Դատախազությունը գործ է հարուցել հարձակման կապակցությամբ։ Հարձակվողներից մի քանիսը համալսարանի ուսանողներ են եղել, որոնց նկատմամբ հնարավոր են կարգապահական տույժեր։
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



