Թայվանում մոլեգնող թայֆունն առանց լույսի է թողել 2 մլն տուն
INTERNATIONAL NEWSԹայվանը պատուհասած թայֆունի հետեւանքով էլեկտրականությունն անջատվել է մոտավորապես 2 մլն տներում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Անբարենպաստ եղանակի պատճառով խախտվել է նաեւ երկաթուղային տրանսպորտի երթեւեկությունը եւ դադարեցվել են թռիչքները:
Առայժմ հաստատված է առնվազն երկու մարդու զոհվելը, կան անհայտ կորածներ, վիրավորվել են հարյուրավոր բնակիչներ: Շատ դպրոցներ եւ գրասենյակներ փակ են:
Ներկայում թայֆունը շարժվում է Չինաստանի ուղղությամբ: Հաղորդվում է, որ քամու արագությունը հասնում էր վայրկյանում 63 մետրի:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



