«Հայկական ժամանակ». «Ալեքս Գրիգ» ընկերությունը անցած տարվա 4-րդ եռամսյակում շաքարի թանկացման շնորհիվ ունեցել է մոտ 2 մլն դոլարի լրացուցիչ շահույթ
ECONOMICS«Հայաստանում շաքարի միակ «արտադրող», ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ կապված «Ալեքս Գրիգ» ընկերությունը անցած տարվա 4-րդ եռամսյակում շաքարի թանկացման շնորհիվ ունեցել է մոտ 2 մլն դոլարի լրացուցիչ շահույթ։
Այս են վկայում ՀՀ արտաքին առևտրի վերաբերյալ ՊԵԿ-ի հրապարակած մանրամասն տվյալները։ Այսպես. 2016 թվականի ընթացքում «Ալեքս Գրիգ» ընկերությունը ներկրել է 58 հազար տոննա շաքար (կամ շաքարի հումք), որի յուրաքանչյուր կիլոգրամի մաքսային արժեքը կազմել է 35 ցենտ։ Սա ավելի էժան է, քան 2015 թվականի ընթացքում նրա ներկրած շաքարի մաքսային արժեքը։ Սակայն 2016 թվականի վերջին ամիսներին մեր խանութներում շաքարը կտրուկ թանկացել է՝ մոտ 50 դրամով։ Այլ կերպ ասած, միևնույն ինքնարժեքով շաքարը սկսել են վաճառել ավելի թանկ։ Պարզ հաշվարկները ցույց են տալիս, որ ստացված լրացուցիչ շահույթը կազմել է մոտ 2 միլիոն դոլար։ Դրան զուգահեռ «Ալեքս Գրիգ» ընկերությունը 2016 թվականին նվազեցրել է բյուջե վճարած հարկերը, չնայած պետք է տեղի ունենար հակառակը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։