ԱՄՆ-ի Կոնգրեսը Պենտագոնին արգելել Է համագործակցել «ՌոսօբորոնԷքսպորտի» հետ
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատը մարտի 8-ին հավանություն Է տվել 2017 թվականի պաշտպանական բյուջեի նախագծին, որը Պենտագոնին արգելում Է համագործակցել «ՌոսօբորոնԷքսպորտ» ընկերության հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Փաստաթղթի օգտին քվեարկել Է պալատի ներկայացուցիչների 371 անդամ, դեմ՝ 48-ը:
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությանն արգելվում Է Ռուսաստանի ընկերության եւ դրա դուստր կառույցների հետ կնքել ամեն կարգի պարտավորագրեր, կորպորատիվ համաձայնագրեր, նրանց տալ դրամաշնորհներ, վարկեր կամ վարկային հանձնարարություններ:
Պենտագոնի ղեկավարը կարող Է այս արգելքի վերացման հասնել այն դեպքում, եթե դա պահանջվի ԱՄՆ-ի անվտանգության շահերից ելնելով, բայց սոսկ այն բանից հետո, երբ Կոնգրեսի երկու պալատներին համոզի, որ ՌԴ-ն դադարեցրել Է մահացու զենքի մատակարարումները Սիրիային եւ Ուկրաինայից հետ Է կանչել իր գործակալներին ու զինվորականներին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign
2
Grant Akopian has been elected to the AmCham Board
3
Planning your trip from a scratch: tips from IDBank
4
Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future
5
“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’



