Կիսով չափ նվազել Է մեքսիկացիների անօրինական մուտքը ԱՄՆ
SOCIETY Ընթացիկ տարվա առաջին երկու ամսում Մեքսիկայի հետ սահմանով ԱՄՆ ժամանող անօրինական միգրանտների թիվը 40 տոկոսով կրճատվել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին, հայտնել Է երկրի ներքին անվտանգության նախարար Ջոն Քելլին:
Քելլիի խոսքով՝ փետրվարին Մեքսիայի հետ ԱՄՆ-ի սահմանին ձերբակալումների թիվը եղել Է ամենացածրը վերջին հինգ տարվա ընթացքում: ԱՄՆ-ի սահմանապահ ծառայության տվյալներով՝ հունվարին հարավային սահմանը հատելիս ձերբակալվել Է 31 հազար 578 մարդ, փետրվարին՝ 18 հազար 762 մարդ:
Քելլին նաեւ հավելել Է, որ հարավային սահմանով միգրանտների անցկացման ապօրինի ծառայությունների արժեքը 3,5 հազար դոլարից աճել Է մինչեւ 8 հազար դոլար:
Հունվարի վերջին Դոնալդ Թրամփն ստորագրել Է հրամանագիր Մեքսիկայի հետ Մացյալ Նահանգների սահմանին պարսպի կառուցման մասին: Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը պարզաբանել Է, որ այդ պաշտպանական միջոցը կսահմանափակի «թմրանյութերի, հանցավորության եւ անօրինական միգրանտների հորձանքը» Միացյալ Նահանգներ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



