Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Երեխային չեն դաստիարակում, երեխայի կողքին ապրում են ճիշտ. Անդրանիկ Զաքարյան

LIFE

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան  Անդրանիկ Զաքարյանը:

-Անդրանիկ, վերջին շրջանում հեռուստաէկրաններին Ձեզ հազվադեպ ենք տեսնում: Ինչո՞վ է պայմանավորված էկրանային պասիվությունը:

-   Վերջին շրջանում թատրոնում զբաղվածությունս մեծ է, պրեմիերաներ ունեինք ու ստիպված որոշ առաջարկներ մերժեցի: Փետրվար ամսին երկու պրեմիերայի հանձնմանն եմ մասնակցել. խոսքը «Պեպոն»-ի ու «Արծվաբույն»-ի մասին է: Ինչ վերաբերվում է էկրանային զբաղվածությանը, իհարկե, նորմալ առաջարկներից չեմ հրաժարվի: Միաժամանակ, պետք է նկատեմ, որ սիրված դերասանը միայն էկրաններով չէ, որ ակտիվ պետք է լինի. մարդիկ գիտեն, որ ես աշխատում եմ թատրոնում եւ մեծ ուրախությամբ պետք է ասեմ, որ քիչ նկարահանվելով՝ ես երբեք հանդիսատեսի սիրո պակասը չեմ զգացել: Ուրախ եմ, որ իմ մասնագիտությամբ աշխատում եմ ու սիրում եմ աշխատանքս թատրոնում:

-Համաձայն եմ, որ սիրված դերասանին կարող են նաեւ թատրոնում տեսնել, բայց շատ ժամանակ հատկապես մարզերում ապրող մարդիկ թատրոն գալու հնարավորություն չունեն ու Ձեր բացը կարող են զգալ:

-    Այս հարցն էլ լուծում ունի. մենք մեր թատրոնով հաճախ ենք լինում մարզերում ու այս պահին էլ արդեն հյուրախաղերի նշանակված օրեր ունենք. «Արծվաբույն» ներկայացմամբ շրջելու ենք ամբողջ Հայաստանով մեկ: Շատ անկեղծ եմ ասում՝ չեք պատկերացնի, թե ի՞նչ հաճույքով եմ մեր մարզերում հյուրախաղերի մեկնում. Ժողովուրդը շատ ջերմ է ընդունում, մենք էլ շատ հաճույքով խաղում ենք:

-Հետաքրքիր է՝ առաջարկ ստանալիս, ի՞նչը կարող է Ձեզ մերժելու առիթ տալ:

-   Թերեւս իմ ցանկությունները նույնն են, ինչ բոլոր դերասանների դեպքում. Նախեւառաջ ուզում եմ, որ դերասանական կազմը բաղկացած լինի դերասաններից, որովհետեւ դերասանների հետ աշխատելը հեշտ ու արդյունավետ է: Իհարկե,  հասկանում եմ, որ միշտ չեն կարող գլուխգործոցներ ծնվել, բայց դերասանների մասնակցությունը կարող է աճ ապահովել նախագծերին: Ինձ համար նաեւ շատ հաճելի է, երբ հեռուստասերիալներն ամբողջությամբ նկարահանվում են, հետո նոր ցուցադրվում. Դա եւս ապահովում է լավ որակ, այդ դեպքում կա հստակ սցենար, դերասանն էլ կարողանում է լավ պատրաստվել իր կերպարը մարմնավորելուն: Միաժամանակ, հասկանում եմ, որ մեր օրերում միշտ չէ, որ հնարավոր է այդպես աշխատել: Նաեւ ինչպես ռեժիսորն է ընտրում դերասաններին՝ իմանալով նրանց կարողությունները, այնպես էլ բոլոր դերասաներն են  ճանաչում թե լավ ռեժիսորներին, թե սցենարիստներին ու առաջարկ ստանալիս հաշվի են առնում դրանք: Ինքս միշտ հետաքրքրվում եմ սցենարով, որովհետեւ որպես դերասան ինձ համար դա շատ հուզող խնդիր է, նաեւ ուշադրություն եմ դարձնում կերպարիս: Հնարավոր է, ինձ առաջարկեն մի դեր ու ես հասկանամ, որ դա իմը չէ, հրաժարվեմ, կամ առաջարկեմ մյուս կերպարը փորձել: Ինքս ինձ հետ միշտ անկեղծ եմ այդ առումով եւ ոչ միայն:

-Անդրանիկ,  ըստ Ձեզ, այսօր դերասանին ի՞նչ է պակասում:

-   Ես միայն կցանկանայի, որ մեր երկրում ֆիլմարտադրությունը զարգացում ապրի: Իհարկե, առաջին քայլերն արվում են, ինչի համար շատ ուրախ եմ: Մենք միշտ կարոտով ենք հիշում մեր հայտնի ռեժիսորներին, դերասաններին, բայց հաստատ այսօր էլ ունենք հարգանքի արժանի շատ լավ ռեժիսորներ ու դերասաններ: Կցանկանայի, որ ժողովուրդը կարողանար տեսնել այսօրվա շնորհալիներին եւս: Այսօր, ցավոք,  Թատերական ինստիտուտը դեռ չավարտած երեխեքին տանում են, որպեսզի էժան կամ անվճար նկարեն, բայց եթե նրանք ավելի շատ ժամանակ ծախսեն ուսման վրա, հաստատ ավելի շատ բան կսովորեն: Մեր տարիներին մեզ չէին թողնում առանց ավարտելու խաղալ, դա հաստատ ավելի ճիշտ աշխատելաոճ է: Իհարկե, կգտնվեն շատ տաղանդավորները, որոնք ուսանելու տարիներից սկսած կարող են լավ խաղալ, բայց այդպես մյուսները մտածում են, որ իրենք էլ կարող են ու արդյունքում անհաջող աշխատանք է ստեղծվում:

-Ուզում եք, որ ֆիլմարտադրությունը շատանա, իսկ գործող ֆիլմերը Ձեզ գոհացնո՞ւմ են:

- Իհարկե,  կան ֆիլմեր, որոնք շատ լավն են ու կոտրել են կարծրատիպերը, հատկապես «Կյանք ու կռիվ» ֆիլմը իսկապես շատ բարձրորակ է, բայց կան ֆիլմեր, որոնք մեկ անգամ դիտելուց հետո, եթե ստիպեն երկրորդ անգամ  չեմ դիտի: Արժեքավոր ֆիլմեր հաստատ ստեղծվում են, բայց քիչ: Հիմա ֆիլմեր են նկարահանվում այսօրվա հումորի վրա, որը հինգ տարի հետո եկող սերունդի համար անհասկանալի կլինի: Ավելին՝ այսօր նույն ֆիլմը դիտում եմ ես ու կարող եմ ծիծաղել, բայց մորս համար անհասկանալի լինի: Հասարակ հումոր է պետք, նման ֆիլմերը պետք է նկարահանվեն բոլորի համար:

-Անդրանիկ, չեմ կարող չխոսել այն մասին, որ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին բոլորից թաքուն մեկնեցիք Արցախ: Դրա մասին երբեք չեք բարձրաձայնել, բայց հիմա կցանկանայի:

-   Անկեղծ ասած, հիմա էլ չեմ ցանկանում խոսել, որովհետեւ դա գեղեցիկ չի լինի:

-Դուք երկու երեխա ունեք. հետաքրքիր է՝ ի՞նչ կերպ եք կազմակերպում նրանց դաստիրակությունը, որ հատկապես որդին էլ Ձեր պես մտածի ու Աստված մի արասցե, անհրաժեշտության դեպքում պատրաստ լինի հայրենիքը պաշտպանել եւ դա անի առանց հրապարակայնեցնելու:

-    Ես երբեք չեմ զբաղվում երեխաներիս դաստիարակությամբ եւ ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչ է նշանակում երեխային դաստիարակել հասկացությունը: Երեխային չեն դաստիարակում, երեխայի կողքին ապրում են ճիշտ: Երբեք երեխան չպետք է տեսնի, որ ծնողը ինչ-որ մեկին խաբում է, ստում, որ ծնողը ունակ է վատ արարքի: Երբ երեխան տեսնում է քո հյուրընկալությունը, ընկերասաիրությունը, բարի գործերը, ապա դաստիարակվում է հենց այդպիսին: Ծնողը ավելի շատ կարող է անհանգստանալ երեխայի հասուն տարիքում ու փորձի հետ պահել վատ շրջապատից, հետեւեի, որ զավակը կրթություն ստանա, դասերից չբացակայի, բայց ոչ՝ դաստիարակի: Իմ ծնողը երբեք չի ասել՝ «Անդրանիկ, դու պետք է մեծանաս ու ծառայես Հայոց բանակում», կամ երբեք ծնողս չի ասել՝ չստես: Ես տեսել եմ ծնողներիս մարդասիրական տեսակը ու դաստիարակվել եմ դրա մեջ: Նույն կերպ փորձում եմ ինքս ճիշտ ապրել, որպեսզի երեխաներս դա տեսնեն: Ծնողը պետք է կարողանա աննկատ երեխայի մեջ ճիշտ մարդ ձեւավորել:

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns