Ձեր ձայնը տվեք այն կառույցին, որին հավատում եք. Ծառուկյանը հանդիպեց արմավիրցիների հետ
POLITICSԻնչպես հայտնում է Past.am-ը, «Ծառուկյան» դաշինքն այսօր նախընտրական հանդիպումներ է ունենում Արմավիրի մարզում: Առաջին կանգառը Արմավիր քաղաքն էր: Այստեղ Ծառուկյանի և նրա թիմակիցների հետ հանդիպումը կրկին բազմամարդ էր: Քաղաքացիներին բազմաթիվ հարցեր էին մտահոգում: Արմավիրցիներից մեկը բարձրացրեց երիտասարդների հարցը, ովքեր հիմա ցանկանում են, բայց չեն կարող վերադառնալ հայրենիք, քանի որ կարող են որպես դասալիքներ դատապարտվել: ԲՀԿ առաջնորդի կարծիքով՝ այդ երիտասարդների հանդեպ պետք է համաներում կիրառվի, որպեսզի նրանք ազատ վերադառնան Հայաստան:
Գագիկ Ծառուկյանն արմավիրցիների հետ խոսեց տնտեսությունը փրկելու հայտնի 15 կետերի մասին, որոնց իրականացման դեպքում միայն ժողովուրդն իր կյանքում կզգա դրական փոփոխություններ:
«Ոչ մեկին մի լսեք` ծանոթ, բարեկամ, բոլոր նրանց, ովքեր ուզում են իրենց պաշտոնին մնալ, այլ հավատացեք այն կառույցին, որն իր կյանքում գործ է արել: Գնացեք ընտրության ու ձեր ձայնը տվեք այն կառույցին, որին հավատում եք, եթե չանեք` մեղավորը դուք կլինեք, ուրիշից չպահանջեք»,- նշեց Գագիկ Ծառուկյանը:
Լևոն Փանոսյան
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



