Վաչե Թովմասյանը՝ «Քարե դարդի» չորրորդ եթերաշրջանի մասին
PHOTOBlogNews.am-ը գրում է
ATV-ի եթերում մարտի վերջին մեկնարկում է «Քարե դարդ» սիթքոմի 4-րդ եթերաշրջանը: Նկարահանումներն արդեն սկսված են, իսկ նախագծի դերասան, պրոդյուսեր Վաչե Թովմասյանը BlogNews.am-ի հետ զրույցում պատմել է նոր եթերաշրջանի զարգացումների մասին:
«Նոր եթերաշրջանում առանձնահատուկ շեշտադրումը դնելու ենք սցենարի վրա: Հիմա եկել ենք այն մոդելին, որ ոչ թե անում ենք սերիալային սկզբունքով, այլ դասական սիթքոմի դրամատուրգիայով: Յուրաքանչյուր սերիան կունենա առանձին պատմություն, բայց կպահենք նաև հիմնական սյուժետային գիծը: Մարդիկ կան, որ, օրինակ, նախորդ սերիան չեն տեսել և սկսում են չհասկանալ, թե ինչ է կատարվում: Այս եթերաշրջանում անդրադարձ է լինելու նաև մեր առօրյա թեմաներին ևս: Օրինակ՝ «Քարե դարդում» բացվում է ոստիկանություն, և հումորի միջոցով մենք ներկայացնում ենք ներկայիս համակարգը: Անդրադարձ կա նաև սոցցանցերին. սիթքոմում կա «Էկար նկար» տիրույթը, որտեղ մարդիկ գալիս են և քոմենթում են նկարը: Սա է ընդհանուր տեսլականը 4-րդ եթերաշրջանի»:
Տասներկու սերիայից բաղկացած եթերաշրջանի սերիաները մեկը մյուսից տարբեր են լինելու. «Առհասարակ, մեր յուրաքանչյուր սերիայում հետաքրքիր բան է լինում, օրինակ՝ Տրանսֆորմերները կամ հնդկական պարը: Մենք հիմա այդ ոճը պահելով ավելի ենք ուժեղացնում մեր սերիաները»:
Խոսելով դերասանական կազմի մասին՝ Վաչեն նշեց. «Նոր դերասաններ չեն լինի, քանի որ փորձը ցույց է տալիս, որ նորերն այդքան էլ չեն հասցնում սիրվել: Մենք մեր հիմնական կազմով արդեն իսկ շատ ենք և ամեն ինչ զարգացնելու ենք նրանց վրա: Երկրորդ եթերաշրջանում Ալինա Մարտիրոսյանն էր մասնակցում, այս եթերաշրջանում կլինեն սերիաներ, որտեղ նա կերևա: Ինչպես նաև կլինեն դերասաններ, որ մի սերիայում կնկարահանվեն: Եթերաշրջանի վերջում ժամանակի մեքենայի միջոցով ինչ-որ փոփոխություններ գուցե լինեն, բայց դա թող անակնկալ մնա հեռուստադիտողի համար»:
Շարունակությունը՝ այստեղ