Ապարանում 3 երեխա է թունավորվել մկնդեղ ուտելու հետևանքով
SOCIETYԱպարանում երեք երեխա է թունավորվել մկնդեղ ուտելու հետևանքով: Tert.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Էդգար Ջանոյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ Ոստիկանությունը նման ահազանգ ստացել է. «Մարտի 8-ին Ապարան ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ «թունավորում մկնդեղով» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել երեք երեխա»:
Նա հայտնեց, որ հիվանդանոց տեղափոխված երեխաները 2010 թվականին, 2012 թվականին և 2014 թվականին ծնված են:
Էդգար Ջանոյանը հայտնեց, որ պարզվել է, որ նշված երեխաները թունավորվել են նույն օրը իրենց պապիկի տանը պատահաբար մկնդեղ ուտելու հետևանքով: Կատարվում է քննություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



