ՌԴ-ի եւ ԳՖՀ-ի քաղաքական շփումները վերադառնում են նախկին նորմալ վիճակին. Լավրով
INTERNATIONAL NEWS Մոսկվայի եւ Բեռլինի քաղաքական շփումները վերադառնում են նախկին նորմալ վիճակին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով ԳՖՀ-ի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի հետ Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքները:
«Քննարկեցինք քաղաքական մակարդակով առաջիկա շփումների գրաֆիկը,-ասել Է Լավրովը:-Նշեցինք, որ դրանք վերադառնում են այն նորմալ վիճակին, որը կար ավելի վաղ»:
Լավրովը նաեւ հայտնել Է, որ ԳՖՀ-ի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի հետ հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի վերջին Կրասնոդարում: «Պայմանավորվել ենք հերթական հանդիպումն անցկացնել հունիսի վերջին Կրասնոդարում, որտեղ կկայանա գործընկեր-քաղաքների ռուս-գերմանական խորհրդաժողովը»,-ասել Է նա մարտի 9-ին կայացած մամուլի ասուլիսում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



