Սթրեսը վարակիչ հիվանդությո՞ւն
PHOTOՍթրեսը (անգլ. stress - «լարվածություն» բառից) օրգանիզմի ընդհանուր և առանձնահատուկ հարմարվողական ռեակցիան է զանազան արտաքին և ներքին ազդեցությունների (սթրեսորների) նկատմամբ, ինչպես նաև օրգանիզմի նյարդային համակարգի համապատասխան վիճակը։
Հավայան համալսարաններից մեկի հետազոտողները եկել են այն եզրակացության, որ պասիվ սթրեսը կարող է վարակիչ լինել շրջապատի համար, այնպես ինչպես մնացած այլ վարակիչ հիվանդությունները,-տեղեկացնում է medicalnewstoday.com-ը:
Ինչպես տեղեկացնում է թերթը, գիտնականները վստահեցնում են, որ սթրեսը հարբուխի նման օրգանիզմին է անցնում անմիջապես այն մարդուց, ով եղել է նրա կողքին: Իհարկե խոսքը պասիվ սթրեսի մասին է, և հետազոտության արդյունքները վկայում են դրա վտանգի մասին:
«Սթրեսն իրեն պահում է հիվանդության պես, կա առաջնային կրող, որը վարակում է մնացածներին, որոնք այդ սթրեսը պահում են իրենց մոտ այն քան ժամանակ, մինչև այն չի պայթում` վարակելով ամբողջ շրջապատին»:
Նշենք, որ հաճախ այս երևույթը ազդում է մեծապես կանանց վրա: Սա հավանաբար պայմանավորված է նրանով, որ կանայք ավելի զգացմունքային են ուրիշների տառապանքների նկատմամբ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: