Ավստրալիայում աղի լիճը վարդագույն Է դարձել եղանակային փոփոխությունների պատճառով
SOCIETYԱվստրալիայի Մելբուռն քաղաքում աղի լճի ջուրը վարդագույն երանգ Է ստացել արեւի լույսի, բարձր ջերմաստիճանների եւ տեղումների ցածր մակարդակի ազդեցության ներքո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ուեսթգեյթ բնայգու վարչությունը:
Ինչպես նշում են մասնագետները, լճի հատակին աճող ջրիմուռներն այդպիսի եղանակային պայմաններում կարմիր պիգմենտներ են արտադրում:
Պարբերաբար համանման ֆենոմեն Է դիտվում Իսպանիայի, Կանադայի եւ Սենեգալի տարածքի մի քանի լճերում:
Վիկտորիայի բնայգիների աշխատակից Մարկ Նորմանի խոսքով՝ գույնն առաջացրել Է Dunalliela անվանմամբ անվնաս միաբջիջ ջրիմուռը:
«Այն (ջրիմուռը) լիովին բնական նյութ Է: Շատերը մեզ ասում են, թե դա արդյունաբերական վթարի կամ Էլ վարդագույն ներկի տեսք ունի»,- ասում Է Նորմանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



