Փքվածություն. Ինչպես արագ ազատվել դրանից
LIFEՈրովայնի փքվածությունը բավականին տհաճ ու անառողջ երևույթ է և շատ դժվար է այդ խնդիրը վերացնել կարճ ժամանակում,- տեղեկացնում է Healthy food team-ը: Ոմանք փքվածության զգացողություն (բժշկական մեկնաբանմամբ` գազերի կուտակում ստամոքսում) ունենում են ամսական միայն մեկ-երկու անգամ, սակայն ոմանց մոտ այդ զգացողությունը կրկնվում է ամեն օր:
Փորափքանքը հաճախ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների ախտանիշ է, հետևաբար, խիստ արտահայտված փորափքանքի ժամանակ պետք է բժշկի դիմել:
Սակայն փորափքանքի պատճառ կարող են լինել որոշ սննդատեսակներ: Այն առաջացնող սննդի թվին են պատկանում լոբազգիները, սև հացը, կարտոֆիլը, կաղամբը, բողկը, հացաբուլկեղենն ու գազավորված ըմպելիքները:
Սակայն գոյություն ունի զարմանալի բաղադրատոմս, որի օգնությամբ հնարավոր է կարճ ժամանակում լուծել այդ խնդիրը,- հայտնում է BBC-ն: Այդ ըմպելիքը կալորիական չէ և բարելավում է մարսողությունն ու ընդհանուր առողջական վիճակը և օգնում է նիհարել:
Պատրաստման եղանակը.
2 լ ջուր, անանուխի 12 տերև, 1 թեյի գդալ մանրացված կոճապղպեղ, բարակ շերտերով կտրտած 1 կիտրոն, կեղևից մաքրած և մանր կտրտած 1 վարունգ. այս ամենը խառնել և խմել օրական 8-10 բաժակ: Այդ ջուրը կբարելավի մարսողությունը, կնվազեցնի ախորժակը և փքվածությունը ու կօգնի պայքարել փորկապության դեմ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: