Ամերիկյան դատախազները դեմ են միգրանտների մասին Թրամփի հրամանագրին
INTERNATIONAL NEWSՆյու Յորք նահանգի գլխավոր դատախազ Էրիկ Շնայդերմանը մտադիր է միանալ մյուս նահանգներից իր գործընկերների հայցին՝ ընդդեմ նախագահ Դոնալդ Թրամփի նոր միգրացիոն հրամանագրի։ Շնայդերմանի խոսքով մարտի 13-ին ինքը կմիանա Վաշինգտոն ու Մինեսոտա ու մի շարք այլ նահանգների գլխավոր դատախազների հայցին՝ պահանջելով դադարեցնել հրամանագրի գործողությունը, ինչպես նախորդ հրամանագրի դեպքում էր տեղի ունեցել։
Շնայդերմանը նշել է, որ հրամանագիրն ընդամենն անունն է փոխել, իսկ բովանդակությունը նույնն է մնում ու խախտում է ԱՄՆ Սահմանադրության դրույթները։
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը ստորագրել էր մի հրամանագիր, որը 90 օրով դադարեցնում է վեց մուսուլմանական երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ։ Իսկ փախստականների ընդունելության ծրագիրը դադարեցվում է 120 օրով։
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



