Մանրամասներ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոններ վաճառելու առթիվ հարուցված քրեական գործից. «Ժողովուրդ».
SOCIETY«Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոններ վաճառելու առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործն արդեն դատարանում է։ Ինչպես հայտնի դարձավ «Ժողովուրդ» օրաթերթին, այս գործով մեղադրանք է առաջադրվել 6 անձի, որոնցից միայն մեկն է գտնվում կալանքի տակ՝ Գորիս քաղաքի բնակիչ, 35-ամյա Հրաչ Մանգասարյանը, որն էլ ծրագրել է հանցանքը՝ կազմակերպելով կեղծ կտրոններ տպագրելու գործընթացը։
Նկատենք, որ կեղծ կտրոնները վաճառվել են Հայաստանի գրեթե բոլոր մարզերում, և արդյունքում քաղաքացիներից հափշտակված գումարի չափը կազմել է ավելի քան 7.1 միլիոն դրամ։ Նշենք, որ այս գործը քննելու է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



