Քանաքեռում տներից մեկի հատակը փլուզվել է. տարհանվածներից ութն անչափահաս են
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն մարտի 10-ին, ժամը 02:23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռի 2-րդ փողոցի տներից մեկի (մեկ հարկանի) հատակը փլուզվել է և լցվել նկուղ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ փլուզվել է երկհարկանի տան (կառուցված 1960-ական թվականներին, 60 քմ) խոհանոցի (8 քմ) և հյուրասենյակի (16 քմ) երկաթբետոնե հատակը, տուժածներ չկան:
Փրկարարները տարհանել են տան բնակիչներին (8 անչափահաս և 6 չափահաս):
Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



