Յոթ մարդ Է տուժել Դյուսելդորֆի կայարանում կացնով մարդկանց վրա կատարված հարձակման հետեւանքով
INTERNATIONAL NEWS Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքի գլխավոր կայարանում կացնով մարդկանց վրա հարձակված եւ հինգ հոգու վիրավորած տղամարդը, հավանաբար, հոգեկանի հետ կապված խնդիրներ ունի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի ֆեդերալ երկրամասի ոստիկանությունը: «Կասկածյալը նախկին Հարավսլավիայից սերած 36-ամյա տղամարդ Է, որը բնակվում Է Վուպերտալ քաղաքում: Նա, հավանաբար, հոգեկան խնդիրներ ունի»,- նշել Է ոստիկանությունը Facebook սոցիալական ցանցի իր Էջոմ:
Ընդհանուր առմամբ ոստիկանությունն արձանագրել Է, որ հարձակման հետեւանքով տուժել Է յոթ մարդ: Նրանցից երեքը ծանր վերքեր են ստացել: Ոստիկանությունը հետաքննություն Է վարում:
Հիմնվելով հետաքննության նախնական նյութերի վրա՝ ոստիկանությունը ենթադրում Է, որ չարագործը գործել Է միայնակ:
Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել Էր, որ կասկածյալը կայարանից ոչ հեռու փորձել Է փախչել հետապնդումից, բայց նրան բռնել են: Հետապնդման ընթացքում նա տուժել Է եւ այժմ գտնվում Է հիվանդանոցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



