Դեմոկրատների մասին 266 դատարկ Էջերով ամերիկացի լրագրողի գիրքը բեսթսելեր Է դարձել
SOCIETY Ամերիկացի լրագրողի «Դեմոկրատների օգտին քվեարկելու պատճառները» գիրքը, որը 266 դատարկ Էջ Է պարունակում, բեսթսելեր Է դարձել Amazon կայքում, որը խոշորագույն ցանցային խանութներից մեկն Է աշխարհում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մայքլ Ջ. Նոուլզը Եյլի համալսարանի շրջանավարտ Է եւ Daily Wire պահպանողական կայքի աշխատակից: Նրա Reasons To Vote For Democrats գիրքը, որը հեղինակը հրատարակել Է սեփական միջոցներով, բացի գլխացանկից եւ մատենագիտական ցանկից, պարունակում Է 266 դատարկ Էջ, ինչը դրան չի խանգարել դառնալու ցանցային վաճառքների բեսթսելեր, նշել Է CNN հեռուստաալիքը:
Amazon-ի կայքում զետեղված անոտացիան գիրքը բնութագրում Է որպես «Դեմոկրատական կուսակցության երբեւԷ հայտնված առավել հանգամանալից եւ կուռ կառուցված ապոլոգիա»:
Շապիկին զետեղված անոտացիան բաղկացած Է մեկ բառից՝ «Սպառիչ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



