Հումանիտար օգնության կարիք ունեն 13,5 մլն սիրիացիներ. ՄԱԿ
SOCIETYՍիրիայում հումանիտար իրադրությունը կվատանա, եթե չձեռնարկվեն շտապ ու վճռական միջոցներ, այսօրվա դրությամբ օգնության կարիք ունեն 13,5 մլն սիրիացիներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՄԱԿ-ի՝ փախստականների իրավունքների գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին:
«Ներկայում մեր ունեցած ռեսուրսները միանգամայն անբավարար են սիրիացիների կարիքները հոգալու համար»,- հանձնակատարի խոսքը մեջբերել Է ՄԱԿ-ի նորությունների կենտրոնը:
Նրա տեղեկատվությամբ՝ այժմ 13,5 մլն սիրիացներ ունեն միջազգային հանրակցության օգնության կարիքը:
Գրանդին նաեւ հայտնել Է, որ հակամարտության վեց տարվա ընթացքում 6,3 մլն սիրիացներ դարձել են ներքին վերաբնակներ, 4,9 մլն բնակիչներ հայտնվել են փախստականների կարգավիճակում, մինչեւ հինգ տարեկան մոտավորապես երեք միլիոն սիրիացիներ չգիտեն՝ ինչ Է առանց պատերազմի ապրելը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



