Բունդեսթագի թուրք պատգամավորը կոչ է արել Գերմանիային դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային
INTERNATIONAL NEWSԳերմանիայի Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավոր, Ձախերի կուսակցության անդամ Սևիմ Դաղդելենը հորդորել է երկրի կառավարությանը դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:
Դաղդելենը Եվրամիության և Թուրքիայի միջև փախստականների հարցով ստորագրված համաձայնագիրը որակել է որպես «Մերկել-Էրդողան պակտ»: Պատգամավորի խոսքով` այդ համաձայնագիրը դարձել է դաշնային կառավարությանը շանտաժի ենթարկելու գործիք:
Քննադատելով Գերմանիայի կողմից զենքի վաճառքը Թուրքիային` նա իր վրդովմունքն է հայտնել` ասելով. «Չնայած գիտեն, որ Էրդողանը պատերազմում է քրդերի դեմ, Էրդողանին զենք են վաճառում»: Դաղդելենը հավելել է նաև, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը Գերմանիայում ցանկալի չէ:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



