ԱՄՆ-ի Կոնգրեսը հաստատեց Ուկրաինային 150 մլն դոլարի ռազմական օգնության հատկացումը
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն Է տվել Ուկրաինային 150 միլիոն դոլարի չափով ռազմական օգնության տրամադրմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Իրինա Ֆրիզը: «ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նոր ֆինանսական տարում՝ մինչեւ 2017 թվականի հոկտեմբերը ռազմական կարիքների հատկացման օրենքում նախատեսել Է 150 մլիոն դոլարի հատկացում Ուկրաինայի ռազմական օժանդակության համար»,- գրել Է Իրինա Ֆրիզը Facebook-ի իր Էջում: «Փաստաթղթում նշված Է, որ հիշյալ միջոցները Պենտագոնին մատչելի կլինեն Ուկրաինային ռազմական օժանդակության հատկացման նպատակով, ներառյալ, մասնավորապես, պաշտպանական բնույթի մահաբեր զենքի տրամադրումը»,- ճշտում Է Ֆրիզը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



