Արթուր Ալեքսանյանը գլխավորում է UWW վարկանիշային աղյուսակը
SPORT31-րդ ամառային Օլիմպիական խաղերի, Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գլխավորում է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային աղյուսակը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` UWW-ին հրապարակել է նոր վարկանիշային աղյուսակը, որտեղ 98 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը առաջին տեղում է:
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը երկրորդն է 66 կգ քաշային կարգում: Եվրոպայի չեմպիոն Վարշամ Բորանյանը 71 կգ քաշային կարգում 8-րդն է: 75 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը 12-րդն է, իսկ Արսեն Ջուլֆալակյանը` 15-րդ տեղում: 85 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը 14-րդ տեղում է:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



