Վարդան Տողանյանը նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
POLITICSՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 10-ին ստորագրել է հրամանադիր Վարդանին Տողանյանին Ռուսաստանի Դաշնությունում Հաաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում նշանակելու մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Վարդան ՏՈՂԱՆՅԱՆԻՆ նշանակել Ռուսաստանի Դաշնությունում Հաաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մոսկվա)»,- ասվում է Նախագահի հրամանագրում:
Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



