Թերեզա Մեյի «դիվային» քրքիջը զարմացրել է սոցցանցերին
SOCIETYՀամայնքների պալատում կայացած լսումներում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի ծիծաղը տարակուսանքի մեջ Է գցել սոցցանցերի օգտատերերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հայտնել Է The Independent-ը, Մեյը կադրում Է հայտնվել Մեծ Բրինտանիայի խորհրդարանի ստորին պալատի նիստում: Նրա բուռն արձագանքն Է հարուցել Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինի ճառը, որտեղ քաղաքական գործիչը երկրի կառավարության ղեկավարին մեղադրել Է Սուրեյի կոմսության իշխանությունների հետ «փոխադարձ համաձայնությամբ կնքված գործարքի» մեջ:
Ծիծաղող Թերեզա Մեյին պատկերող տեսահոլովակն արագորեն տարածվել Է սոցիալական ցանցերում եւ մի ամբողջ շարք «ֆոտոդոդոշների» առիթ դարձել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



