Գազարը տեսողության համար ամենօգտակար մթերքն է
LIFEԴեռևս հնագույն ժամանակներում մարդկությանը հայտնի էր, որ գազարը բարելավում է տեսողությունը: Գազարը հարուստ է բետա-կարոտին բաղադրիչով, որն օգտակար է աչքերի առողջության համար:
Քիմիկոսները պնդում են, որ երբ բետա-կարոտին ով հարուստ սննդամթերք ենք ուտում, մեր օրգանիզմն այն վերածում է վիտամին A-ի, որն ավելի ուշ վերածվում է ռետինոլի, ինչը էական նշանակություն ունի աչքի բջիջների գործառույթների համար և իրականում բարելավում է տեսողությունը` ազդակներ ուղարկելով ուղեղին։
Բժշկությունը գազարն օգտագործում է որպես թուլացած օրգանիզմի ուժերը վերականգնելու միջոց, այն լրացնում է վիտամին A-ի պակասը: Գազարի ամենակարևոր ակտիվ նյութը՝ դա կարոտինն է: Այն միանալով ճարպին առաջացնում է ռետինոլ, որն անհրաժեշտ է լավ տեսողություն և գեղեցիկ մաշկ ունենալու համար: Այդ պատճառով գազար պարունակող աղցաններին պետք է ավելացնել բուսական յուղ, մայոնեզ, թթվասեր:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: